Թուրքիայում սկանդալային «մեծ կաշառք» գործողությունից հետո դեկտեմբերի 25-ին Թուրքիայի մի շարք քաղաքներում կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են տեղի ունեցել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ ի թիվս Թուրքիայի մի շարք քաղաքների, բողոքի մեծ ակցիա է տեղի ունեցել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են կառավարության հրաժարականը։

Բողոքի երթի մասնակիցները փորձել են շարժվել իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի ուղղությամբ, սակայն ոստիկանները միջամտել են եւ բախումներ են տեղի ունեցել։

Նշվում է, թե ոստիկանները բերման են ենթարկել բողոքի ակցիայի 40 մասնակցի։