Ուկրաինական բանակի թվաքանակը առաջիկա 4 տարիների ընթացքում կկրճատվի 60 հազարով: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պավել Լեբեդեւը:

Հաղորդվում է, որ ուկրաինական բանակը մինչեւ 2014-ի վերջը պետք է լիովին անցում կատարի զինված ուժերի համալրման գործարքային տեսակին: 2013-ի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահը ստորագրել է երկրում շտապ զինակոչի վերջին հրամանագիրը:

Եթե այսօրվա դրությամբ ուկրաինական բանակում կա 182 հազար զինծառայող, որոնցից 70 հազարը ծառայում է զորամասերում, ապա 2017-ին 122 հազար մարդուց առնվազն 65 հազարն է ծառայելու այնտեղ, հայտարարել է պաշտպանության նախարարը` «Ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում:

Ըստ նրա` 2014-ին ծրագրվում է կրճատել 2.5 հազար սպա, 2015-ին` 1.8 հազար, 2016-ին` 3 հազար, 2017-ին` նույնքան: Ըստ որում, աշխատանքից հեռացվողները փոխհատուցում կստանան: