Զուգարանների վրա տեղադրված զավեշտալի գրությունների շարքից ներկայացնում ենք զուգարանների պատերի կամ դռների վրա գրությունները, որոնք լուսանկարվել են Թուրքիայում։
Գիշերային զուգարան. Այս զուգարանը միայն գիշերն է բաց։
Անծանոթներին արգելված է օգտվել զուգարանից. Մտնողների վրա դուռը կկողպվի։
Խնդրում ենք տաբատի կոճակները կամ շղթան բարձրացնել զուգարանի ներսում. Տնօրեն։
Արգելվում է մեքենայով զուգարան մտնել։
Ջուրը քաշեք, թույլ մի տվեք, որ ձեր հետեւից հայհոյեն։
Խնդրվում է զուգարանը մաքուր պահել եւ ճիշտ նշան բռնել։































