Առնվազն 34 երեխա է զոհվել փախստականների ճամբարներում, որոնք նախատեսված են մի քանի հազար մարդկանց համար, որոնք սեպտեմբերին ստիպված էին լքել իրենց տները հյուսիսում հննդուիստական ու մահմեդականների միջեւ բախումների արդյունքում:

Պաշտոնական տվյալներով՝ այդ ճամբարներում դեռեւս բնակվում է 4783 մարդ:

Կառավարական հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ երեխաները տասներկու տարեկանից էլ փոքր են եղել: Հնդկական լրատվամիջոցների տեղեկությւոններով՝ մահվան պատճառը խիստ ցուրտն ու դիզենտերիան են եղել:

Նշենք, որ սեպտեմբերյան միջէթնիկ բախումների արդյունքում նահանգում զոհվել է 65 մարդ, եւս 85-ը վիրավորվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն: