Հալեպում դեկտեմբերի քսանհինգին հայկական Սուլեյմանիե ու Նոր գյուղ թաղամասերի հրետանային ռմբակոծման արդյունքում հայուհի է զոհվել: Այս մասին հաղորդում է Հալեպում հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ կնոջ ազգանունը Մուսալլին է եղել:
Հրետանային ռմբակոծման արդյունքում կան վիրավորներ, որոնց թվում՝ ուսանողներ Անի Դանիելյանն ու Արա Արամյանը: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածները հիվանդանոցում են:
Նշենք, որ վերջին օրերին Հալեպի հայկական թաղամասերը՝ Նոր Գյուղը, Ազիզիեն ու Սուլեյմանիեն, բազմիցս ռմբակոծման են ենթարկվել ահաբեկիչների կողմից:





























