Այսօր` կառավարության նիստերի դահլիճում իր աշխատանքներն է սկսել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության 8-րդ համագումարը, որը երկար ժամանակ հետաձգվել էր: «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը անդամակցում է Հայ ազգային Կոնգրեսին, եւ համագումարին մասնակցում են ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաև ՀԱԿ-ին անդամակցող մյուս կուսակցությունների ներկայացուցիչները:

Համագումարին ուղերձ է հղել անազատության մեջ գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որն ընթերցել է Դավիթ Մաթևոսյանը: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի իմ խցից ես հպարտությամբ եմ մտածում այն Հայաստանի մասին, որի հիմքերը գցվում են մեր ամենօրյա պայքարի արդյունքում",-նշել է Փաշինյանն ու վստահեցրել, որ համաժողովրդական պայքարի ընթացքն անկասելի է:

Հնարավոր է, որ համագումարում ելույթ ունենա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: