Կարմիր մոլորակի հարավային բեւեռում ձյունով հարուստ իսկական Նոր տարի է լինում: Այդ մասին հայտարարել են գիտնականները, որոնք հետազոտել են, թե Մարսի բեւեռային գագաթների որ հատվածն է առաջանում ձմռանը երկնքից թափվող ձյան հետեւանքով:
Ընդ որում, Երկրի հետ ընդհանրությունն այդքան էլ ամբողջական չէ: Կարմիր մոլորակի մթնոլորտը չափից ավել չոր է, այդ «ձյունն» 95 տոկոսից բաղկացած է ածխածնից, որը սառել է բեւեռային օդում. այն ձեւավորում է ամպ, դրանից էլ հետագայում ձյուն է թափվում, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Պարզելու համար, թե որքան չոր սառույց է «թափվում» այսպես կոչված ձյան տեսքով տեղումների ժամանակ, մասնագետները չափել են ամպի շերտը՝ հենվելով դրա անթափանց լինելու վրա, բացի այդ հաշվարկել են, օդում սառույցի որքան մասնիկ կա: Լաբորատոր փորձերը ցույց են տվել, 1/10 միլիմետրից ոչ ավել տրամագծով CO2 «փաթիլները» սառցե չոր փոշեհատիկներ են:





























