ՀՀ կառավարական պատվիրակության այցի առաջին օրվա ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եւ ԼՂՀ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Արցախի կառավարությունների փոխգործակցության կապակցությամբ` այն համարելով ծրագրված աշխատանքների հաջող իրականացման կարեւոր նախապայմաններից մեկը:

Միեւնույն ժամանակ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակական խորացման, Հայաստանի Հանրապետության մարզերի եւ ԼՂՀ շրջանների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման կարեւորությունը: