Փրկարար ծառայությունը դեկտեմբերի 31-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Շիրակի փողոցի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում  դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի հատակին հայտնաբերել 1929 թ. ծնված Վ. Ն. դին: