Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցություններն այսօր՝ հունվարի 10-ին, համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հունվարի 18-ին, ժամը 14.00-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունը հրավիրել է հանրահավաք: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ԱԺ 4 խմբակցություններին առաջարկվել է մասնակցել այդ հանրահավաքին, ինչին իրենք համաձայնել են:
Իսկ թե որտեղ է լինելու հանրահավաքը, ինչ օրակարգով, նա առաջարկեց դիմել նախաձեռնողներին:





























