2014թ. հունվարի 15-ին ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿԸ հրապարակել է Բանկի տարեկան գործունեության նախնական արդյունքները՝ շարունակելով կայուն աճ արձանագրել: Տարվա արդյունքներով բոլոր հիմնական ցուցանիշներով Բանկն ամրապնդեց իր դիրքերը բանկային համակարգի առաջատար եռյակում:

2013 թվականի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2012 թվականի հետ հետեւյալն է.

 

Ցուցանիշ

Բացարձակ մեծություն 31/12/13թ դրությամբ

Բացարձակ մեծության աճը

Աճը % հարաբերակցությամբ

(մլրդ ՀՀ դրամ)

(մլրդ ՀՀ դրամ)

Զուտ շահույթ

6.5

2.3

53.6%

Ակտիվներ

271

72.3

36.4%

Վարկային պորտֆել

176.1

41.5

31.0%

Հաճախորդներից ներգրավված միջոցներ

153.2

38.8

33.9%

Սեփական կապիտալ

44.2

8.4

23.3%

Միջազգային ֆինանսական կառույցների հետ  հարաբերությունների զարգացման արդյունքում Բանկին հաջողվեց ներգրավել լրացուցիչ ոչ գանձապետական բնույթի երկարաժամկետ միջոցներ հետեւյալ ֆինանսական կազմակերպություններից`

 

Գործընկեր ֆինանսական կառույց

Ներգրավման ծավալ

World Business Capital (WBC)

$ 10.0 մլն

Asian Development Bank (ADB)

$ 6.0 մլն

Atlantic Forfaitierungs

€ 2.9 մլն

Citibank

$ 2.3 մլն

Ռոսսելխոզբանկ

$ 1.2 մլն

Landesbank

€ 0.5 մլն

Տարեվերջի դրությամբ Բանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է 19.4% (շուրջ 221 հազ. հաճախորդ):

Բանկի կայուն զարգացման մասին է խոսում նաեւ վերջերս Moody’s միջազգային վարկանշային գործակալության կողմից Բանկի վարկանիշերի հեռանկարային գնահատականի բարձրացումը «կայուն» մակարդակի:

«ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է ԱՅՍՏԵՂ: