Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, հունվարի 18-ին, ժամը 12.00-ին, Վարդենիսից բերման են ենթարկել 33-ամյա Ռուբեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` քաղաքացու անձնագիրը կամ կարեւոր այլ փաստաթուղթ հափշտակելը:



























