Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, հունվարի 18-ին, ժամը 15.00-ին, Երեւանի Նորագավիթ թաղամասի մի տնակից բերման են ենթարկել 31-ամյա Անահիտ Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունվարի 16-ից հետախուզվում էր կողոպուտի եւ գողութան մեղադրանքով:



























