Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ` հունվարի 18-ին, ժամը 17.50-ին, «Մոսկվա-Երեւան» չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է ուղեկցվել 51-ամյա Արարատ Ք.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր կանխամտածված սնանկության մեղադրանքով:



























