Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Աբելյան փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում, այսօր՝ հունվարի 20-ին, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29 ԼԼ 829 համարանիշի ավտոմեքենան հարվածել է ճամփեզրի արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ժ. Մ.-ին:



























