Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Բեռնում մասնակցել է  Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերի կողմից Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպված ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե արարողության ընթացքում ՀՀ դեսպանը եւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահը կարճատեւ զրույց են ունեցել: