Ազգային ժողովի ոչ կոալիցիոն 4 խմբակցությունները քննարկում են գազային համաձայնագրերի վերաբերյալ ՍԴ դիմելու հարցը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամենօրյա ռեժիմով խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպում  եւ քննարկում են օրհասական հարցերը, այդ թվում՝  գազային համաձայնագրերը: «Այդ հարցը քննարկումների տիրույթում է, որոշումը նախապատրաստվում է, երբ այն կայացվեց, հընթացս սիրով կտեղեկացնենք»,-ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը:

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ի Հայաստան այցի ընթացքում երկու երկրների կառավարությունների միջեւ գազամատակարարման վերաբերյալ  մի շարք համաձայնագրեր էին  ստորագրվել: Դրանք ենթադրում են կուտակված պարտքի կեսը մարելու համար «ՀայՌուսգազարդ»-ի 20% բաժնեմասի փոխանցում «Գազպրոմ»-ին, ինչպես նաեւ Հայաստանին ներռուսական գներով գազի մատակարարում: