Փրկարար ծառայությունը հունվարի 21-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Օհանովի փողոցի թիվ 2 շենքի 90-րդ բնակարանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Միջանցքում մասամբ այրվել է անկողին:
Հրշեջ-փրկարարները միջանցքում՝ հատակին, հայտնաբերել են Կ. Հ.-ի (ծնվ. 1932թ.) դին:




























