Ուկրաինայի ընդդիմադիր «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն գնացել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի նստավայր, որպեսզի հանդիպի նրա հետ, հաղորդում է կուսակցության կայքը:

Ավելի վաղ Կլիչկոն հայտարարել էր, որ ընդդիմությունը կարող է վերջին օրերին Կիեւում անկարգությունների հետ կապված իրավիճակի շուրջ բանակցություններ վարել միայն երկրի նախագահի հետ:

Հաղորդվում է, որ մինչ այդ քաղաքական գործիչն այցելել է Գրուշչեւսկի փողոց, որտեղ առայժմ առանց բախումների շարունակվում է ոստիկանների եւ ցուցարարների դիմակայությունը: Այնտեղ Կլիչկոն շփվել է հատուկ ստորաբաժանումների ղեկավարների եւ հոգեւորականների հետ, որոնք այսօր առավոտից փորձում են զսպել հակամարտող կողմերին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: