Ֆրանսուա Օլանդը բաժանվել է իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Թրիերվեյլերից, որը անցյալ շաբաթ դուրս էր գրվել հիվանդանոցից, ուր հայտնվել էր դերասանուհու հետ ամուսնու սիրային կապի մասին իմանալու հետեւանքով ծագած նյարդային խնդիրների պատճառով, հայտնում է «Արգումենտին»՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցներըն:
Ֆրանսուա Օլանդն ուղեւորվել է Հաագա՝ Նիդեռլանդների թագավորի հետ հանդիպման, որտեղ պետք է ներկա լիներ նաեւ Թրիերվեյլերը:
Նախագահի գրասենյակը առայժմ չի մեկնաբանում այս լուրը: Սպասվում է, որ Ֆրանսիայի առաջին զույգի բաժանվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը լրատվամիջոցներում կհայտնվի հունվարի վերջին՝ Ֆրանսիայի նախագահի ԱՄՆ այցից մեկ շաբաթ առաջ:




























