Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը նախատեսվում է հունվարի 24-ին, NEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Երկու երկրների նախարարների հերթական հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել անցյալ տարվա դեկտեմբերին տարածաշրջան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների այցի շրջանակներում:




























