Հայաստանի «Մ-12» միջպետական ավտոճանապարհի Գորիս-Ստեփանակերտ հատվածի 8-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան, այսօր՝ հունվարի 21-ին, դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ թեքվել դեպի ձորը, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 02 ՕԼ 199 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ն., ծնված 1974 թ.) դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված:




























