Ոստիկանության Մեծամորի բաժնի եւ անձնագրային խմբի ծառայողները, հունվարի 21-ին, ժամը 16.30-ին, անձնագրային ծառայությունից բերման են ենթարկել 34-ամյա Ռոբերտ Փ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. մարտի 27-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:




























