Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցը առաջարկում է մայրաքաղաքային հրապարակներից մեկը կոչել ի պատիվ հայի, որը զոհվել է Գրուշեւսկի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ: Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հասնելու եմ նրան, որ Գրուշեւսկի փողոցի ու Պարկովայա ճեմուղու հատման կետում գտնվող հրապարակը կոչվի Սերգեյ Նիգոյանի անունով»,-հայտարարել է Բրիգինեցը, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեւում հակամարտության ժամանակ վիրավորվել էր Դնեպրոպետրովսկի 22-ամյա բնակիչ Սերգեյ Նիգոյանը:




























