Հայաստանի անվանափոխության հարցը չի քննարկվում, հունվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հիշեցնենք, օրերս նման սենսացիոն առաջարկով հանդես էր եկել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Պարոն Աշոտյանն իր կարծիքն է արտահայտել: Նման հարց չի քննարկվում եւ չի քննարկվի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Արմեն Աշոտյանի խոսքով՝ Հայաստանը հարկավոր է անվանակոչել Արեւելյան Հայաստան՝ հաշվի առնելով Թուրքիայի տարածքում գտնվող Արեւմտյան Հայաստանի առկայությունը:




























