Կիեւում ոստիկանությունը մայրաքաղաքի կենտրոնում հրազենային վերքերից զոհված երկու մարդու սպանության մինչդատական հետաքննություն է սկսել, ՈՒՆՆ-ին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունից:
«Երկու փաստով էլ քրեական վարույթներ են բացվել՝ Ուկրաինայի ՔՕ 115-րդ հոդվածի 1-ին մասով (կանխամտածված սպանություն)», - ասել են ոստիկանությունում:
Հունվարի 22-ի առավոտյան Գիտությունների ազգային ակադեմիայի գրադարանի շենքում հայտնաբերվել էր տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ հրազենային վերքերով եւս մեկ տղամարդու էին գտել, որը քիչ անց մահացել էր:




























