Նախագահի վարչակազմում սկսվել է նախագահի հանդիպումը խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների հետ: Այս մասին հաղորդում է Վիկտոր Յանուկովիչի մամուլի ծառայությունը:

Տեղի է ունենում Յանուկովիչի հանդիպումը ընդդիմադիր խմբակցությունների առաջնորդների հետ` կապված քաղաքական ճգնաժամի կարգավորման հետ:

Հանդիպմանը մասնակցում են Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարը, աշխատանքային խմբի ղեկավար Անդրեյ Կլյուեւը, «ՈւԴԱՐ» խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, «Սվոբոդա» խմբակցության ղեկավար Օլեգ Տյագինբոկը: