Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 82 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 52-ամյա Գ. Ս.-ի դին:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: