Հայաստանի ԱԳՆ նոր շենքը հարմար եւ ֆունկցիոնալ է լինելու: Այդ մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, գերատեսչության ղեկավարությունը ոչ միայն ուշադիր հետեւում է նոր շենքի շինարարությանը, այլեւ մասնակցել է նախագծային փուլին:

Հիշեցնենք, որ ԱԳՆ-ի ներկայիս շենքը վաճառվել է եւ այնտեղ հյուրանոց է նախատեսված:

Կառուցվող շինությունը լինելու է վեց հարկանի, իսկ ետեւի շենքը՝ 9 հարկանի: Մեքենաների կայանման խնդիրը լուծվելու է Շահումյանի եւ Հանրապետության հրապարակում կառուցվելիք ստորգետնյա կայանատեղիների միջոցով: