Ցուցարարները շինարարական մետաղաձողեր, ինքնաշեն բուլավաներ ու Մոլոտովի կոկտեյլներ են պատրաստում` պայքարելու իրավապահների դեմ, հաղորդում է Ուկրաինայի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Բացի այդ, հաղորդվում է, որ ցուցարարները Մայդանի վրանները կիրառում են որպես լաբորատորիաներ,որտեղ իրավապահների հետ բախումների համար ձեռնաշեն միջոցներ են պատրաստում:

Հաղորդագրությունում նշվում է, որ հունվարի 21-ից սկսած` Կիեւ են ժամանում երիտասարդներ, որպեսզի մասնակցեն Գրուշեւսկի փողոցի բախումներին:

Հաղորդվում է նաեւ, որ ցուցարարները զանազան երկաթե խողովակներով ու մետաղյա կտորներով են զինվում` իրավապահների վրա նետելու: