Դիվանագիտական ակադեմիայի ստեղծումը լիակատար արդարացրել է իրեն: Այդ  մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 22-ին կայացած ասուլիսում:

Նախարարի խոսքով, ակադեմիան մի քանի տասնյակ շրջանավարտներ է տվել, որոնց մի մասն արդեն աշխատանքի է անցել արտերկրում Հայաստանի ներկայացուցչություններում: Ըստ նախարարի, դասախոսությունների համար դասախոսներ են հրավիրվում նաեւ արտերկրից:

«Դիվանագիտական ակադեմիայի շրջանավարտները պահանջված են ոչ միայն ԱԳՆ-ում, այլեւ արտերկրի ներկայացուցչություններում»,- ասել է Նալբանդյանը:

Նա հաղորդել է, որ առաջիկայում ակադեմիայում քննություններ են կայանալու: «Ես ինքս հանդիպել եմ դպրոցի ուսանողներին: Նրանք խոստումնալից կադրեր են»,- նշել է Նալբանդյանը: