Լատվիայի խորհրդարանը հաստատել է նոր վարչապետին:
62-ամյա Լայմդոտա Ստրաույուման այդ պաշտոնում նշանակաված առաջին կինն է, հայտնում է BBC-ն:
«Միասնություն» կուսակցության անդամ Ստրաույուման նախկինում երկրագործության նախարարն էր:
Հիշեցնենք, նրա նախորդ Վալդիս Դոմբրովսկին հրաժարական էր տվել Ռիգայում 2013թ. նոյեմբերին առեւտրի կենտրոնի փլուզումից հետո, որը 44 մարդու կյանք էր խլել:




























