Ուկրաինայում հակակառավարական ցուցարարների ու իրավապահների միջեւ բախումները կարող են թուլացնել գրիվենի հանդեպ վստահության մակարդակն ու հանգեցնել օտար արտարժույթի պահանջարկի բարձրացմանը` չնայած Ռուսաստանից ցտացված վարկի դրական արդյունքին: Այս մասին ասվում է Fitch Ratings վարկանիշային գործակալության հաղորդագրությունում:

«Քաղաքական անորոշությունը կշարունակի ազդեցություն ունենալ Ուկրաինայի վարկային պրոֆիլի վրա` ընդհուպ մինչեւ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան փետրվարի 15-ին` չնայած Ռուսաստանիհ ետ համաձայնագրին»,-ասվում է հաղորդագրությունում: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

Ըստ որում, Fitch-ը հիշեցնում է, որ ավելի վաղ գործակալությունը Ուկրաինայի սուվերեն վարկանիշը գնահատել էր «B-» մակարդակում` «բացասական» կանխատեսումով: Հաջորդ գնահատումը տեղի կունենա 2014-ի փետրվարի 28-ին: