Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ լավություն է անում պատրեզմ չսկսելով, սակայն ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման տապալված փորձը ցույց տվեց, որ Բաքուն պարզապես այլ ելք չունի: Այս մասին հունվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԶՈւ պահեստային կապիտան Վարդան Դեւրիկյանը:
Նա հարց է առաջադրել, թե ինչու էր դիվերսիոն փորձը տեղի ունեցել հենց հունվարի 20-ին: Նա գտնում է, որ պատճառներից մեկը ԶՈւ-ի գարնանային զորակոչի մեկնարկն է. «Ամեն տարի զորակոչի մեկնարկի ժամանակ Ադրբեջանը նման քայլի է դիմում` որոշակի տագնապ առաջացնելու ու զորակոչը խաթարելու»: Նա կարծում է նաեւ, որ դիվերսիան ուղղված էր նաեւ Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու դեմ, քանի որ այդ հեռանկարը վախեցնում է Ադրբեջանին:




























