Հունվարի 23-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 142 վթար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հունվարի քսաներեքին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
ՃՈ տվյալներով՝ տարեսկզբից ի վեր վթարների զոհ է դարձել 14 մարդ: Եվս 217 մարդ մարմնական վնասվածքներ է ստացել:
Ինչպես Նորիկ Սարգսյանն է հավաստիացրել, բերված թվերը վկայում են զոհերի թվի կրճատման միտման մասին: Այսպես՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ զոհերի թիվը կրճատվել է վեցով:
Սարգսյանը հաղորդել է նաեւ, որ 2014-ին կշարունակվեն վթարների կանխարգելմանն ուղղված աշխատանքները: Երեւանում եւ մարզերում կտեղադրվեն եւս հիսուն արագաչափեր:




























