Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն եւ հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը եւ դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ եւ հագուստ):

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Խ.-ին: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը, ինչպես եւ հայտնել է, որ Երեւան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել է մի շարք կողոպուտներ:

Արման Խ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արման Խ.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: