Հունվարի 21-ին ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բաղրամյան թաղամասում` ծննդատան հարեւանությամբ, տուն է այրվում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ 1966 թ. ծնված Լեւոն Թ.-ն դիտավորյալ հրկիզել է Բաղրամյան փողոցի թիվ 3/Ա հասցեում գտնվող տնակը:
Հրդեհը մարվել է մարտական 2 հաշվարկի ուժերով:
Լեւոն Թ.-ն ձերբակալված է:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:




























