Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը բողոք է հայտնել Թուրքիայում նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին եւ վրացական պատվիրակությանը ընդունելիս անհարգալից վերաբերմունքի համար:
Կուսակցությունը պահանջել է թուրքական իշխանություններից ներողություն խնդրել ոչ պատշաճ կերպով պատվիրակությանն ընդունելու համար:
Նշվում է, որ օդանավակայանում եւ նախագահական պալատում անվտանգության տարրական միջոցներ չեն ձեռնարկվել, ինչի պատճառով պատվիրակության կազմում ընդրկգավծ կնոջը ֆիզիկական վիրավորանք է հասցվել: «Թերեւս Անկարայում որոշները Վրաստանը դեռ համարում են Թուրքիայի վիլայեթ,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայում Մարգվելաշվիլիի ընդունելության վրա մամուլի քարտուղար Սոֆո Ջաջանաշվիլիի վրա մի կին էր հարձակվել:




























