Կոմիտաս 5-ում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործը ուղարկվել է դատարան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արգիշտի Կիվիրյանն ասաց, որ Հայաստանի Գխավոր դատախազությունից ստացել է գրություն այն մասին, որ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված թիվ 14142513 քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Գեորգիի Կիվիրյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար»:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հունվարի 13-ին հանվել է: