Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնում նոր նշանակում է եղել: NEWS.am-ի տեղեկություններով այս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը:

Դեռ հայտնի չէ՝ ով է նշանակվել Նադարյանի փոխարեն:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: