Ռուսաստանի Գերագույն դատարանը նվազեցրել է «Մենատեպի» նախկին ղեկավար Պլատոն Լեբեդեւի քրեական պատիժը:

Նրա պատիժը նվազեցվել, հասցվել է մինչեւ  10 տարի, 6 ամիս ու  22 օրվա: «ՅՈւԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ազատազրկման ժամկետը հասցվել է մինչեւ 10 տարի եւ 7 ամսվա: Նրանք երկուսն էլ վերականգնողական իրավունք կունենան, հաղորդում է ՌԱՊՍԻ-ն:

Դատարանը  ուժի մեջ է թողել ավելի վաղ կայացված վճիռը՝ Խոդորկովսկիից ու Լեբեդեւից 17,4 մլրդ ռուբլի բռնագանձելու վերաբերյալ, հաղորդում է «Lenta.Ru»-ն: