Մարոկոյի խորհրդարանը միաձայն կողմ է քվեարկել բռնաբարության պատժի մասով ՔՕ-ի փոփոխությանը: Մասնավորապես, փոխվել է այն նորմը, որով անչափահաս աղջիկներին բռնաբարողները կարողանում էին խուսանավել պատժից:
Դրա համար նրանցից միայն պահանջվում էր ամուսնանալ զոհի հետ:
ՔՕ փոփոխություններին դեմ են արտահայտվել ծայրահեղական իսլամիստները:
Մեկ տարի առաջ չափավոր իսլամիստները կարողացել էին հասնել ՔՕ-ի փոփոխության, որով բռնաբարողներին թույլատրվում էր ամուսնանալ իրենց զոհերի հետ:
Այս հարցը կրկին ուշադրության կոնտրոնում էր հայտնվել 16-ամյա աղջկա ինքնասպանությունից հետո, որին հարկադրաբար ամուսնացրել էին իրեն բռնաբարողի հետ: Զոհը հայտարարել էր, որ ամուսնությունից հետո ամուսինն իրեն պարբերաբար ծեծում եւ բռնաբարում է, սակայն ոստիկանությունը ոչինչ չէր ձեռնարկել: Մի քանի ամիս անց նորապսակ կինը ինքնասպան էր եղել, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
Այս դեպքից հետո երկրում հանցագործներին ազատության մեջ մնալ թույլատրող օրենքի դեմ զանգվածային ցույցեր էին կազմակերպվել:




























