Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թ. հունվարի 1-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է 166 միավոր հրազեն եւ 5 միավոր գազային ու օդաճնշիչ ատրճանակ` 15 ինքնաձիգ, որից 2-ը` ինքնաշեն, 28 ատրճանակ, որից 17-ը` ինքնաշեն, 113 հրացան, որից 90-ը` որսորդական, 19-ը` ակոսափող, 4-ը` ինքնաշեն, 3 նռնականետ եւ այլն։

Կատարված աշխատանքների պատկերը ըստ ոստիկանության ստորաբաժանումների հետեւյալն է.

-ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն եւ բաժիններ- 4 միավոր հրազեն եւ 3 գազային ատրճանակ,

- ոստիկանության Արագածոտնի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 13 միավոր հրազեն,

- ոստիկանության Արարատի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 5 միավոր հրազեն,

- ոստիկանության Արմավիրի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 4 միավոր հրազեն

- ոստիկանության Լոռու ՄՎ եւ տարածքային բաժիններ- 23 միավոր հրազեն եւ 1 գազային ատրճանակ,

- ոստիկանության Շիրակի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 9 միավոր հրազեն,

- ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 56 միավոր հրազեն եւ 1 գազային ատրճանակ,

- ոստիկանության Կոտայքի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 8 միավոր հրազեն,

- ոստիկանության Սյունիքի ՄՎ եւ տարածքային բաժիններ-10 միավոր հրազեն,

- ոստիկանության Վայոց ձորի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 17 միավոր հրազեն,

- ոստիկանության Տավուշի ՄՎ եւ տարածքային բաժիններ- 17 միավոր հրազեն։

Նույն ժամանակահատվածում ոստիկանության ստորաբաժանումների կողմից հանրապետության տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ քաղաքացիների կողմից կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 9.145 փամփուշտ (2013 թ. նույն ժամանակահատվածում` 4.169), 3 մետր դետոնացիոն քուղ, 1 կգ պայթուցիկ նյութ (2013-ին` 0,4 կգ), 5 միավոր սառը զենք (2013-ին` 2), տարբեր տեսակի 45 նռնակ, որից 5-ը` ինքնաշեն (2013 թ.-ին` 16), նռնակի 23 պայթուցիչ (2013-ին` 5), 50 ճայթիչ, 7 ական եւ արկ, (2013-ին` 5) եւ 33 այլ ռազմամթերք, (2013-ին` 9):