Փրկարար ծառայությունը հունվարի 23-ին, ժամը 12.16-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահինի կամրջից անձը չպարզված կին է ցած նետվել եւ որոնողական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հրջեջ-փրկարարական ջոկատի փրկարարական օղակը:
Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված կնոջ դիակ:




























