«ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ուժայինների հետ բանակցելուց հետո միացել է Գրուշեւսկի փողոցի ցուցարարներին եւ խնդրել նրանցից  «լռության ժամ», այն է՝ «Բերկուտի» ջոկատների եւ ՆԶ-ի վրա քարեր եւ պետարդներ չնետել:

Կլիչկոյի խոսքով՝ դա անհրաժեշտ է իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար:

Ցուցարարների պայմաններն են. 1. Հունվարի 16-ին ընդունված բոլոր օրենքների կասեցում, 2. Զախարչենկոյի հրաժարականը, 3. Նախագահական արտահերթ ընտրություններ:

Կլիչկոն հայտարարել է, որ մտադիր է անել ամեն ինչ՝ կոնֆլիկտի սրացում թույլ չտալու համար, հայտնում է ZIK-ը:

Նաեւ հայտնի է դարձել, որ բարիկադները չեն քանդի, դրանց մոտ ուժեղացված հսկողություն կսահմանեն:

Կլիչկոյի խոսքով՝ ժամը 20.00-ին ինքը ցուցարարներին կհայտնի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կլիչկոն «Բերկուտ» հատուկ ջոկատայինների եւ ՆԳՆ Ներքին զորքերի հետ բանակցությունների է մեկնել: Միաժամանակ, արմատական ցուցարարները շարունակել էին ուժայինների վրա քարեր նետելը, վերջիններս էլ պատասխանել էին լուսաաղմկարար նռնակներով: