«Գառնի Սուրիկի լավաշ»-ի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը 300 աշխատողներից մնացել են 33-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Գառնի Սուրիկի» լավաշի սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:
«Ինչի համար պետք է այդպես լիներ: Արտագաղթում են մարդիկ: Ես նախկինում 3-4 տոննա լավաշ էի արտադրում, իսկ հիմա 300 կգ ամենաշատը: Երկիրը դատարկվում է»,- ասաց Սուրիկ Հակոբյանը՝ միաժամանակ նշելով, որ եթե իր բանվորը նախկինում ստանում էր օրական մինչեւ 10 հազար դրամ աշխատավարձ, ապա հիմա առավելագույնը 2 հազար են ստանում, քանի որ կես օր են աշխատում: «Մենակ իմ մոտ չի այդպես, համատարած նույն վիճակն է: Ազգն արտագաղթում է: Իմ մոտ հացի արտադրությունը սովորել են, գնացել են արտասահման, այնտեղ են աշխատում: Բայց ինչի իրենց երկրում չպետք է մնային, իրենց ընտանիքի գլխին լինեին»,- ասաց Սուրիկ Հակոբյանը:




























