Թուրքիայի խորհրդարանում հունվարի 23-ին իշխող «Արդարություն եւ զարգացում» եւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի հերթական նիստի ժամանակ իշխող կուսակցության պատգամավորներից Բյուլենթ Թուրանը քննադատել է նախորդ օրը «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավոր Մուհարեմ Ինջեի արած հայտարարությունը։ Այնուհետ Մուհարեմ Ինջեն է ցանկացել պատասխանել, սակայն նրան թույլ չեն տվել, ինչի հետեւանքով վիճաբանություն է սկսվել, որն է վերածվել է բռունցքներով ծեծկռտուքի։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի խորհրդարանում հաճախակի են դարձել ծեծկռտուքները։




























