Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, հունվարի 23-ին, 40-ամյա Գեւորգ Մ.-ի մետաղյա ցանցերով կառուցված շինության տարածքի զննությամբ, ստվարաթղթի շերտի եւ մետաղացանցի արանքից հայտնաբերել եւ առգրավել են պոլիէթիլենային պարկով երկու փաթեթ, որոնց մեջ եղել է մոտ 71,5 գ եւ 14,6 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման չորացված մանրացված զանգվածներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ Գեւորգ Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը հավաքել է Արմավիր քաղաքին հարակից դաշտերից, վայրի աճած կանեփի բույսերից` իր օգտագործման համար:

Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: