Թուրքիայից Սիրիա զենք տեղափոխող բեռնատարները խուզարկելու հրահանգ տված դատախազին հեռացրել են աշխատանքից։
Թուրքական «Դողան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օրեր առաջ Ադանայում ժանդարմերիայի կողմից կանգնեցված բեռնատարի գործով սկանդալային դեպք է տեղի ունեցել։ Աշխատանքից հեռացրել են այդ բեռնատարը խուզարկելու հրահանգ տված Ադանայի դատախազ Ազիզ Թաքչըին։
Ավելի վաղ կրկին բեռնատար ստուգելու հրահանգ տված մեկ այլ դատախազ՝ Օզջան Շիշմանին էին հեռացրել։
Այս դեպքերն առանձնանում են նրանով, որ թուրքական մամուլի պնդումներով, դեպի Սիրիա շարժվող այդ բեռնատարներում եղել են զենքեր։




























