ՀԱՀ մշակույթի նախարարությունը այժմ «գլուխ է կոտրում» այն հարցի շուրջ, թե ինչպես հեռացնի Պրետորիայում նախագահական պալատում տեղակայված Նելսոն Մանդելայի ինը մետրանոց արձանի ականջում եղած բրոնզե ճագարը:

Քանդակագործներ Անդրե Փրինսլի ու Ռուհան ֆան Վուրենի խոստովանության համաձայն՝ նրանք գաղտնի կերպով ճագարը տեղադրել են որպես ինքնագիր, քանի որ պատվիրատուն թույլ չէր տվել ստորագրել Մանդելայի տաբատի վրա: Նրանք ներողություն են խնդրել:

Մինչ այդ՝ կենդանիների պաշտպանության PETA կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է ապամոնտաժումից հետո վերցնել «ճագարին», փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: